ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Ռուսաստանում ԱՊՀ նիստի է մասնակցում

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած աշխատանքային խումբը Ռուսաստանում` Չեբարկուլում, մասնակցում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարտական պատրաստության և դաշտային ուսուցման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին և ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորավարժադաշտում անցկացվող մարտական պատրաստության գործնական միջոցառումներին: Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: