Եվրախորհրդարանը Ռուսաստանից պահանջում է չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը

Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Եվրախորհրդարանը այսօր բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանից չեղարկել Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումները:

Ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը դատապարտում է նաև անջատական շրջանների ճանաչումը Նիկարագուայի, Վենեսուելայի, Սիրիայի ու Նաուրուի կողմից, կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել այդ տարածքների օկուպացիան և աներկբա ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: