Ազատ է արձակվել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով 30-օրյա կալանքի էր դատապարտվել նախագահ Պուտինի դեմ ցույցեր կազմակերպելու համար:
Նավալնին ձերբակալվել էր Վլադիմիր Պուտինի չորրորդ երդմնակալության նախօրեին՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի ակցիաների ժամանակ, ավելի ուշ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել հավաքների մասին օրենքը խախտելու համար:
Նավալնուց բացի, այդ օրը ռուսաստանյան քաղաքներում բերման էր ենթարկվել ավելի քան 1600 ցուցարար, մեծ մասը՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար: Վերջիններիս սպառնում էր վարչական տուգանք կամ 15-30-օրյա կալանք: