Գործարարների՝ Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու մասին վարչապետի հայտարարությունը, ըստ դատախազության, քաղաքական է

Նախկինում Հայաստանի նախագահի, այժմ՝ վարչապետի նստավայրը Երևան, Բաղրամյան 26 հասցեում, որխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նախկին իշխանությունների ժամանակ գործարարները նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, ճամպրուկներով փող են տարել, քաղաքական է, և իրավական գործընթաց այդ հայտարարության առթիվ չի իրականացվում, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Հունիսի 7-ին խորհրդարանում պատասխանելով պնդումներին, թե որոշ գործարարների տուգանելը հետապնդման ու ռեպրեսիաների դրսևորում է, վարչապետը հակադարձել էր, որ գործարարներն այսուհետ ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու պարտականությունից: