Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Այսօր երեկոյան ժամերին, հունիսի 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: