Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպումը

Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջից

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահը այսօր առավոտյան է մեկնել Արցախ: