Մակեդոնիան նոր անվանում կունենա՝ Severna Makedonija

Մակեդոնիայի պետական դրոշը կառավարության շենքի դիմաց, Սկոպյե, 12-ը հունիսի, 2018թ․

Նախկին հարավսլավական հանրապետության անվանման շուրջ Աթենքի և Սկոպյեի միջև 27-ամյա վիճաբանությունը հանգուցալուծվում է: Կողմերը համաձայնել են այն կոչել «Հյուսիսային Մակեդոնիա» (Severna Makedonija): Համաձայնության հասնելու մասին հայտնել են Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետերը:

Աթենքը դեմ էր «Մակեդոնիայի Հանրապետություն» անվանմանը, քանի որ Հունաստանի սահմանամերձ նահանգը ևս կոչվում է Մակեդոնիա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է «պատմական համաձայնությունը», կողմերին կոչ անելով ավարտել նոր անվանումը պաշտոնապես հաստատելու ընթացակարգը: Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դա Բալկաններում խաղաղության ամրապնդման և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության սկիզբն է:

Մինչև հիմա Մակեդոնիան պաշտոնապես կոչվում էր «Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիա»: