ԱՄՆ-ը մեղադրում է ռուսական բեռնափոխադրողին Դամասկոսի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ

Սիրիական բանակի ռազմական օդանավ, արխիվ

Միացյալ Նահանգները մեղադրել է բեռնափոխադրմամբ զբաղվող ռուսաստանյան "Совфрахт" ընկերության հինգ ներկայացուցչի և երեք սիրիացիների՝ պաշտոնական Դամասկոսի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները խախտելու և Սիրիային օդանավերի վառելիք մատակարարելու մեջ:

Գործարքի չափը չի կոնկրետացվել, նշվում է միլիոնավոր դոլարների մասին: