Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Կորեական թերակղզին «քայլ առ քայլ» դարձնել միջուկային զենքից զերծ գոտի, և յուրաքանչյուր կողմ պարտավորվել է միաժամանակ ձեռնարկել համահունչ քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով:
Երեկ Սինգապուրում կայացած ԱՄՆ ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական հանդիպումից հետո սա պաշտոնական Փհենյանի առաջին հայտարարությունն է արդյունքների մասին: