Հակատանկային հրթիռներով պարապմունքներ Ադրբեջանի զինված ուժերում

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները նախօրեին գործնական կրակոցներ են իրականացրել ժամանակակից հակատանկային կառավարվող հրթիռների կիրառմամբ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Աղբյուրը նշում է, որ պարապմունքների ժամանակ մարտական կրակոցները ամենայն հավանականությամբ արձակվել են զրահամեքենաների վրա տեղադրված «Կոռնետ» և «Սպայկ» տիպի համալիրներից, որոնք նախատեսված են արդիական զրահատեխնիկայի ոչնչացման համար: