Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ստորագրած որոշումներով՝
- Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ;
- Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող;
- Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ;
- Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ;
- Սամվել Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ;
- Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ;
- Հայկ Հարությունյանը ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն;
- Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ;
- Ռուբեն Ափոյանը ազատվել է Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետի պաշտոնից;
- Առնակ Ավետիսյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի տեղակալ;
- Գառնիկ Պետրոսյանը և Արմեն Հարությունյանը նշանակվել են գյուղատնտեսության նախարարի տեղակալներ;
- Արայիկ Պետրոսյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն;
- Թադևոս Ավետիսյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն;
- Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ;
- Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը նշանակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ:
Որոշումները հրապարակված են Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում: