Դոնալդ Թրամփը հանդիպեց Կիմ Չեն Ունի հետ․ ԱՄՆ նախագահը «հսկայական հաջողություն» է կանխատեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպում են Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նույնպես լավատես է:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է «հսկայական հաջողություն» Փհենյանի ապամիջուկայնացման հարցով բանակցություններում:

Սինգապուրում կայացած պատմական այս հանդիպումից հետո Թրամփն ասել է․ - «Ես ինձ հիանալի եմ զգում: Սա լինելու է հիանալի որոշում և կարծում եմ հսկայական հաջողություն»: Նա ավելացրել է, որ հանդիպումը շատ-շատ լավն էր:

Հանդիպումից ժամեր առաջ, այդուհանդերձ, Թրամփն ավելի զգուշավոր մեկնաբանություն էր արել Թվիթերում՝ գրելով, թե աշխատակազմի և ներկայացուցիչների հանդիպումը լավ և արագ է ընթանում, սակայն, ի վերջո, մեծ հաշվով դա ոչինչ չի նշանակում․ - «Միայն շուտով կհասկանանք՝ արդյոք իրական պայմանավորվածությունը տեղի կունենա»:

Հենց հանդիպման մեկնարկին Թրամփը Կիմի ձեռքը սեղմելով ասել է․ - «Միասին աշխատելով մենք կլուծենք այս հարցը»: Ինչին Կիմը պատասխանել է․ - «Դժվար չէր հասնել դրան: Անցյալում հին մեթոդներն ու նախապաշարմունքները մեր դեմ աշխատեցին և շատ խոչընդոտներ ստեղծեցին մեր ճանապարհին, բայց մենք դրանք հաղթահարեցինք և այստեղ ենք հիմա»: