Թուրքմենստանի նախագահն ավելի քան 600 բանտարկյալի ներում է շնորհել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 611 բանտարկյալի ներում է շնորհել մահմեդական տոնի՝ Ռամադան ամսվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է երկրի պետական մամուլը:

Նրա նախորդը՝ Սափարմուրադ Նիյազովը նույնպես սրբազան Ռամադան ամսին յուրաքանչյուր տարի ներում էր շնորհում:

Թուրքմենստանի նախագահների ներման որոշումները քաղաքական հայացքներով դատապարտվածներին չեն վերաբերում: