Հայաստանի ԱԳ նախարարը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հունիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։