Ռուսաստանը պետք է մասնակցի G7-ի հանդիպմանը. Թրամփ

Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ներկա գտնվի «Մեծ յոթնյակի» հանդիպմանը: Սպիտակ տան ղեկավարն այդ մասին ասել է Կանադա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է աշխարհի հզորագույն տնտեսություններն ունեցող յոթ երկրների առաջնորդների հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Ուժեղագույնների ակումբի երբեմնի անդամ Ռուսաստանը «Մեծ ութնյակից» դուրս մնաց Ղրիմի բռնակցումից հետո: Սկսած 2014-ից՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարները հանդիպումներ են ունենում առանց Ռուսաստանի առաջնորդի։