Կրակոցներ Սևանի դատարանի մոտ․ 63-ամյա նորատուսցին տեղափոխվել է հիվանդանոց

Ատրճանակ, արխիվ

Այսօր ժամը 11:50 ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։

«Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ քիչ անց