Կառավարությունն առաջարկեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին հունիսի 19-ին ժամը 11-ին գումարել արտահերթ նստաշրջան:

«Առաջարկում ենք արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ ենք առաջարկում նշանակել Ամալյա Ենգոյանին», - զեկուցեց Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։