Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդըև Ռուսաստանի զինված ուժերի շտաբի պետ Վալերի Գերասիմովը այսօր կհանդիպեն Հելսինկիում՝ տարածաշրջանային թեժացող հակամարտությունները կանխելու շուրջ բանակցելու համար: Այս մասին հաղորդում է Ֆինլանդիայի ռազմական գերատեսչությունը:
Այս տարվա ապրիլին Գերասիմովը Բաքվում հանդիպել էր ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրթիս Սկապարոտիի հետ: