Հյուսիսատլանյան դաշինքի պաշտպանության նախարարները համաձայնել են քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցներին ռուսական աճող սպառնալիքներից պաշտպանելու համար, իսկ ճգնաժամի դեպքում ուժեղացնել մարտական պատրաստականությունը` դյուրացնելով ողջ Եվրոպայում զորքերի տեղափոխումը: 1200-հոգանոց նոր անձնակազմը պատրաստ կլինի նոր հանձնարարություն կատարելուն:
2020 թվականի ամերիկյան ծրագրի բոլոր մանրամասները չեն հրապարակվում:
Բրյուսելում երեկ կայացած նախարարական հանդիպման նպատակն էր նաև հինգ շաբաթից անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի մշակումը: