Կառավարության այսօրվա որոշմամբ, Նարեկ Սարգսյանն ազատվեց Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Սարգսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից, մինչ այդ Հայաստանի քաղաքաշինության նախարարն էր․ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակում Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի: