Զարիֆը նամակով դիմել է միջուկային համաձայնագրին հավատարիմ մնացող գերտերություններին

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր էջում բաց նամակ է գրել՝ ուղղված գերտերություններին, որոնք հավատարիմ են մնացել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրին:

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը խնդրում է ընդդիմանալ Միացյալ Նահանգների՝ պայմանագիրը խզելու որոշմանը, որը որակում է «ծաղրի քաղաքականություն», և ապահովել, որ Թեհրանը փոխհատուցում ստանա դրա հետևանքով կրած տնտեսական կորուստների համար:

Զարիֆը նաև սպառնացել է, որ «առկա միջոցները սպառելուց հետո Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի»:

Միացյալ Նահաագների կողմից միջուկային պայմանագիրը խզելուց և պատժամիջոցները վերականգնելու որոշում կայացնելուց հետո մեծ թվով գործարարներ հայտարարեցին, որ դուրս կգան Իրանից: