Բակո Սահակյանը պետնախարարի ու ֆինանսների նախարարության աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի պետնախարարի ու ֆինանսների նախարարության աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին և Արթուր Հարությունյանին, մաղթել է արդյունավետ աշխատանք:

ԼՂ նախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը իր դիմումի համաձայն երեկ ազատվեց պետական նախարարի պաշտոնից, ավելի ուշ Բակո Սահակյանն այդ պաշտոնում նշանակեց Գրիգոր Մարտիրոսյանին՝ ազատելով նրան Ֆինանսների նախարարի պաշտոնից, Արթուր Հարությունյանը նշանակվեց ֆինանսների նախարար։