Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Մնացականյանի հանդիպումը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջից

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա է մեկնել երեկ՝ ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով:

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի արտգործնախարարի, Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի սենատորների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: