«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատ, արխիվ

Դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Տիգրան Սարգսյանի փաստաբան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և փոխարինեց Սարգսյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Տիգրան Սարգսյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։