Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ կառավարության ծրագրին կողմ կքվեարկի խմբակցության «շուրջ 12» պատգամավոր։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրին հավանություն տվեց և այն խորհրդարան ուղարկեց հունիսի 1-ին:
Հիշեցնենք, որ երբեմնի իշխող Հանրապետական խմբակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում. սկզբնական 58-ից խմբակցությունում այս պահի դրությամբ մնացել է 52 պատգամավոր: