Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյան, արխիվ

Գործարար պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունից: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, դիմումը Ալեքսանյանը այսօր է ներկայացրել, և վաղը խմբակցությունը կքննարկի ինչպես նրա, այնպես էլ մյուս գործարար պատգամավորների՝ Արտակ Սարգսյանի և Արման Սահակյանի նմանատիպ դիմումները:

Բաղդասարյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ բիզնեսի ներկայացուցիչները ազատ են իրենց գործողություններում, և նրանց հեռանալով խմբակցությունը ինքնամաքրվում է:

Այսպիսով, Հանրապետական խմբակցության պատգամավորների թիվը դառնում է 52: Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց հանրապետական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Արմեն Աշոտյանը, խմբակցությունը, պահպանելով հանդերձ մեծամասնությունը խորհրդարանում, կորցնում է բացարձակ մեծամասնությունը, որն է՝ 50 տոկոս գումարած 1․ Ազգային ժողովը ունի 105 պատգամավոր: