ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կայցելեն Երևան։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 15-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին:
Հիշեցնենք, վերջին անգամ համանախագահները տարածաշրջան են այցելել փետրվարին։