Ռուսաստանի նախագահը ստորագրեց պատասխան պատժամիջոցների օրենքը

Ռուսաստան - Պետդուման քննարկում է պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը, 22-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը կոչված է հակազդելու Միացյալ Նահանգներին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող մյուս երկրներին: Երեկ ստորագրված փաստաթուղթն արդեն տեղադրված է պաշտոնական կայքէջում:

Օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս արգելել մեծ թվով ապրանքների և ծառայությունների առևտուրը այն երկրների հետ, որոնք «ոչ բարեկամական քայլեր են անում Ռուսաստանի նկատմամբ»:

Այսպիսով Մոսկվան արձագանքում է ԱՄՆ կառավարության այս տարվա ապրիլի որոշմանը, որով սառեցվեցին Պուտինի հետ սերտ կապ ունեցող ռուսաստանցի պաշտոնյաների, գործարարների և ընկերությունների ակտիվները: