Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ: Համբարձումյանն ազատ արձակվեց:
Մասիսի քաղաքապետը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: