Իրկուտսկում ութ երեխա այրվածք է ստացել «Կոմսոմոլ» կենտրոնում խաղալիս

Ռուսաստանյան Իրկուտսկ քաղաքում ութ երեխա այրվածք է ստացել «Կոմսոմոլ» առևտրաժամանցային կենտրոնում խաղալիս: Պաշտոնական տեղեկատվության համաձայն տուժածները 7-10 տարեկան երեխաներ են, նրանք հիվանդանոց են տեղափոխվել առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներով:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով:

Մարտի 25-ին Կեմերովոյի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 60 մարդ է զոհվել՝ այդ թվում 40 երեխա: