Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 1-ին այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտու առաջնագիծ՝ «ստուգելու մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև դիտարկելու հայկական դիրքերի դասավորվածությանը», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:
«Գնահատելով իրավիճակը շփման գծում, նախարարը համապատասխան հրամաններ է տվել՝ հակառակորդի սադրանքները անհապաղ կանխելու վերաբերյալ», - նաև ասվում է ադրբեջանական ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: