Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018-ին ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման, դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի ﬔջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:
Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:
Նախարարությունը նշում է, որ ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և մեծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:
ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել: