ԱԱԾ-ն հերքում է Վլադիմիր Հակոբյանի նշանակման մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի՝ Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ նշանակվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Վլադիմիր Հակոբյանը 2015 թ-ի հուլիսին նշանակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ այս տարի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո՝ Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում: Այս պաշտոնից նա ազատվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը Վլադիմիր Հակոբյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: