Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում 8 նոր մարզպետներ նշանակեց:
Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզպետ է նշանակվելու Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը: