Ոստիկանությունն «օրենքով գողերի» հավաք է կասեցրել

Ոստիկանությունն այսօր տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում կասեցվել է այսպես կոչված «օրենքով գողերի» հավաքը:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է, որ «Ոստիկանությունն այսուհետև էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները»:

«Միևնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին», - նաև ասված է հաղորդագրությունում: