ՃՏՊ-ի հետևանքով ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել

Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը:

Ըստ նախարարության, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: