Հարավային գազային միջանցքը գործարկելու և «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ըստ APA գործակալության՝ նամակում նշված է, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը:
Նամակում նաև նշված է Ադրբեջանի տնտեսական և իրավական բարեփոխումներին աջակցելու և հետագա համագործակցության մասին, որպեսզի Կովկասյան տարածաշրջանը լինի ավելի բարգավաճ՝ հանուն խաղաղության և անվտանգության: