Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել: Այսպես․ Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ, Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։
Ալբերտ Աբգարյանը, Տիգրան Ուլիխանյանը և Հայկ Սարգսյանը նշանակվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ։
Վարչապետի հրամանով Իշխան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։