Թրամփը հաստատում է՝ Նյու Յորք են ժամանում Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաներ

Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Յորք են ժամանելու՝ բանակցելու համար:

Երեկ Թվիթերում Թրամփը գրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար Միացյալ Նահանգները հավաքել է «մեծ թիմ», և գագաթնաժողովի վերաբերյալ հանդիպումները շարունակվում են: Նա ավելացրել է, որ Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլը «այժմ դեպի Նյու Յորք ճանապարհին է»:

Կիմ Յոնգ Չոլը կդառնա Հյուսիսային Կորեայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով 2000 թվականից ի վեր այցելում է ԱՄՆ: