Ադրբեջանում տրվել է «Հարավային գազային միջանցք» նախագծի մեկնարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը, 29-ը մայիսի, 2018թ․

Ադրբեջանը բացել է «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:

«Այս նախագծով մենք Եվրոպայի էներգետիկ նոր քարտեզն ենք ստեղծում», - ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ:

«Հարավային գազային միջանցքի» նպատակն է գազի տեղափոխումը Կասպից ծովից մինչև Եվրոպա 3.5 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Եվրոպա կմատակարարվի շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: