ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է։
Ըստ նրա խոսնակի, Արամ Սիմոնյանը ճնշման տատանում ունի։ Շտապօգնություն է հրավիրվել։
Այսօր վաղ առավոտ Երևանի պետական համալսարանի շենքի մոտ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացնում ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջով։
Ուսանողները նաև պահանջում էին հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում։
Արամ Սիմոնյանն ընդունեց ուսանողներին, լսեց նրանց պահանջները և հայտարարեց, որ այդ «պահանջներն իրավաչափ չեն», «բռնության միջոցով ոչ մի զիջման չի գնալու»։
Ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի մոտ։