Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի դիվանագիտական գերատեսչությունները հատուկ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Դամասկոսի կողմից Ցխինվալի և Սուխումի ճանաչման մասին հաղորդագրությունը հաջորդում է նախօրեին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ Ռուսաստանում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Սիրիայի դեսպանների մասնակցությամբ:
Այսպիսով, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը բացի Ռուսաստանից, Նիկարագուայից, Վենեսուելայից և Նաուրուից ճանաչեց նաև Սիրիան:
Մանրամասները տե՛ս այստեղ