Պաշտոնական Փարիզն ակտիվացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին կիրակի օրը Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը:
«Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին առավել ակտիվ ջանքեր կգործադրվեն, որոնք հնարավորություն կտան հակամարտության լուծման ուղիներ գտնել», - նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը:
Լը Դրիանի խոսքով՝ Ֆրանսիայի գլխավոր նպատակը «տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է»:
Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարն տարածաշրջանային այցի շրջանակում այսօր արդեն Հայաստանում է և մասնակցում է Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններին: