«Հայաստանի քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և նույնիսկ Հայաստանի օրենքների կոպիտ խախտում է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձը, որում ՀՀ վարչապետը տեղեկացնում է, որ իր 18-ամյա որդին շուտով մեկնելու է Լեռնային Ղարաբաղ ժամկետային զինծառայության:
«Այս քայլով Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ վկայեց, որ Երևանն է կրում ադրբեջանական տարածքների զավթման միջազգային իրավական պատասխանատվությունը», - երեկ Բաքվում ասել է Հաջիևը: