Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին, ժամը 00:17-ից եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 10 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ 2 պատահար:
«Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության», - ասված է հաղորդագրությունում: