«Բարեգործության մասին մտածելիս պետք չէ անպայման նայել դեպի Սփյուռք». մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Նիստին մասնակցում են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Բարեգործության և նվիրատվության մասին մտածելիս, ես կարծում եմ, որ պետք չէ անպայման նայել դեպի Սփյուռք։ Բարեգործությունն իր աղբյուրները պետք է ունենա և՛ Հայաստանում, և՛ Արցախում, իհարկե և՛ կա, սակայն համաձայն եմ, որ բարեգործությունը, որը բուն հայաստանյան ծագում ունի, բավարար չէ։ Ե՛վ կառավարությունը, և՛ նախագահականը պետք է ամեն ինչով աջակցեն, որպեսզի հայկական բարեգործությունն ունենա շատ ավելի մեծ չափեր իր հայաստանյան մասով», - ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ