Մովսես Հակոբյանն ազատվեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից

Մովսես Հակոբյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Այն մասին, որ Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից, այսօր ավելի վաղ, կառավարության նիստի մեկնարկին, հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նախագահին ներկայացրել եմ Զինված ուժերի շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ»,- ասել էր Փաշինյանը: