Ավանում ապրիլի 22-ին լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձանցից մեկը թաղապետարանի աշխատակից է. ՔԿ

Ավանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է, նա Ավանի թաղապետարանի աշխատակից է, «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Անուն-ազգանուն Տռուզյանը չհրապարակեց։

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին մի քանի տասնյակ դիմակավորված անձինք Ավանում հարձակվել էին դեպի Երևանի կենտրոն գնացող մեքենաների վրա։

Այդ օրը վնասված մեքենաների սեփականատերերից շատերը գնում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերին մասնակցելու։