Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության, նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը: