Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ում վերընտրությունը ԱՄՆ-ը, Եվրամիությունը և լատինամերիկյան պետությունները մերժել են՝ այն «կեղծարարություն» անվանելով:
«ՌԴ նախագահը Մադուրոյին մաղթել է առողջություն եւ հաջողություններ` երկրի առջև ծառացած սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման գործում», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելան ղեկավարում է արդեն հինգ տարի: Կիրակի օրը անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ նա ստացել է քվեարկությանը մասնակցած մոտ 7.6 միլիոն ընտրողների ձայների 68 տոկոսը: Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները: